Նիգերիայի հյուսիս-արեւելյան մասում օտարերկրացի երեք բժիշկներ են սպանվել:  «АР»-ն հաղորդում է, որ նրանցից մեկի գլուխը, մյուսների կոկորդն է կտրված եղել:

Բժիշկների նկատմամբ հարձակումներն իրականացվել են Պոտիսկում քաղաքում հենց նրանց տներում: Նրանք բոլորն աշխատել են քաղաքի կենտրոնական հիվանդանոցում, թե որ երկրների քաղաքացիներ են` առայժմ չի հաղորդվում:

Առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: