Լոս Անջելեսի ոստիկանությունը մեկ միլիոն դոլար պարգեւ է խոստանում գործընկերների դեմ որս սկսածիրավապահ մարմինների նախկին աշխատակցի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկության դիմաց:
Քրիստոֆեր Ջորդան Դորները փետրվարի 7-ի գիշերը Ռիվերսայդ քաղաքում սպանել էր մեկ ոստիկանի, եւս մեկը վնասվել էր: Նա կասկածվում է նաեւ Իրվայն քաղաքում մի կնոջ եւ նրա ընկերոջ սպանության մեջ:
AP գործակալությունը հայտնում է, որ փետրվարի 8-ին ոստիկանությունը այրված ավտոմեքենա է հայտնաբերել, հնարավոր է նախկին ոստիկանի հետքերը հեռու չեն Լոս Անջելեսից 160 կմ արեւելքում գտնվող Բիգ Բեր Սիթի քաղաքից: Այժմ ոստիկանությունը շարունակում է Դորներին որոնել Հարավային Քալիֆորնիայի լեռնային շրջանում:
Հաղորդվում է, որ հայտարարված միջոցները կտրամադրվեն մասնավոր բարերարների, ոստիկանության, բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Դա Հարավային Քալիֆորնիայում կասկածյալի վերաբերյալ տեղեկությունների դիմաց նշանակված ամենամեծ պարգեւն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ կասկածյալն ավելի վաղ նամակ էր ուղարկել Լոս Անջելեսի ոստիկանության բաժին, որտեղ աշխատել էր 2005-2008թթ.: Նամակում Դորները հայտնել էր, որ մտադիր է վրեժ լուծել իրեն աշխատանքից հեռացնելու համար: Նամակում նաեւ թվարկվել էին մի քանի ոստիկանների անուններ, որոնց Դորները մտադիր է սպանել:





























