Այսօր` փետրվարի 11-ին, Բանգլադեշի հարավ-արեւելքում 43 մարդ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետի մեջ: Սինհուա գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հայտնել է, որ վթարի հետեւանքով 16 մարդ զոհվել է, 18-ը` վիրավորվել:

Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 06.00-ին (Երեւանի ժամանակով` 04.00-ին): Ավտոբուսը գետն է ընկել մայրաքաղաք Դաքքայից մոտ 300 կմ հարավ-արեւելք գտնվող հայտնի հանգստյան շրջանում` Կոկս-Բազարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վիրավորները տեղափոխվել են Չիտագոնգ քաղաքի հիվանդանոց: