Հրանտ Բագրատյանը կասկած չունի, որ հաղթելու է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ մեկ է՝ այդ բուրգը ջարդելու է (ֆոտոռեպորտաժ):
«Ես կստեղծեմ այնպիսի Հայասատան, որ դուք հպարտ կլինեք, մի քիչ էլ գոռոզամիտ»,- խոստացավ նախագահի թեկնածուն:
Հրանտ Բագրատյանը քարոզարշավի ընթացքը լավ է գնահատում, կարծում է, որ ինքը միակն է, ով խոսում է «по делу» եւ ինչքան շատ ժամանակ լինի, այնքան շատ կկարողանա խոսել: Ընտրությունների հետաձգելով՝ նախագահի թեկնածուի խոսքով՝ իր վարկանիշը կբարձրանա, իսկ այժմ 30-40 տոկոս վարկանիշի մասին է խոսքը:
Նախագահի թեկնածուն Եվրոպայից եկած սոցիոլոգներին եւ իշխանությանը խորհուրդ տվեց, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը 65 տոկոսից ավել չգրեն, քանի որ այս երկրում 35 տոկոս աղքատություն կա: «Կոչ եմ անում, որ գոնե այնքան խելացի լինեն, որ սոցհարցում պատվիրելիս , ոչ մի կերպ Սերժի վարկանիշը 65-ից ավելի չի կարող լինել, որովհետեւ էս երկրում 35 տոկոսից ավել աղքատություն կա, եթե աղքատն էլ է իշխանությանը քվեարկում, ուրեմն հալալ է այդ իշխանությանը»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























