Եկատերինբուրգում ոստիկանությունը շրջափակել է Ուրալի Տեխնոլոգիայի ու ձեռնարկատիրության քոլեջի շենքը, մոտ 600 մարդ տարհանվել են պայթյունի վտանգի պատճառով։
Փրկարարները փնտրում են հավանական պայթուցիկ սարքը, իսկ սպառնալիքով նամակը փետրվարի 11-ի առավոտյան էլեկտրոնային փոստով ստացել է հաստատության տնօրենը։
Նամակում չարագործը պահանջել է 1 մլն դոլար, այլապես խոստացել է պայթեցնել քոլեջի շենքը։ Նրա պնդմամբ` ուսումնական հաստատության շենքում է գտնվում մոտ 200 կիլոգամ տրոտիլ։
Ըստ ՆՏՎ-ի, ներկա պահին իրավապահ մարմինների աշատակիցները կինոլոգների հետ միասին զննում են քոլեջի շենքը։ Սվերդլովսկի շրջանի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը հաղորդել է, որ իր 20-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ է բախվում դեպքի, երբ շանտաժիստը նման մեծ գումար է պահանջում։





























