Այսօր` փետրվարի 11-ի առավոտյան, Կոմիի «Վորկուտինսկայա» հանքում մեթանի պայթյուն է եղել: Այս պահի դրությամբ հաղորդվում է 9 զոհված հանքափորի մասին:
Ինչպես հայտնում է Կոմիի Հանրապետության ՆԳՆ-ն, վթարային հատվածում աշխատում էր մոտ 20 հանքափոր: Դուրս են բերվել երեք հանքափորներ եւ 9 դիակներ: 8 մարդու ճակատագիր անհայտ է: ՌԴ ԱԻՆ-ը եւս հաստատում է 9 մարդու մահը:
Հանքում պայթյունի ժամանակ 250 մարդ է աշխատել, նրանց մեծ մասին տարհանել են:
«Վորկուտինսկայա» հանքը շահագործման է հանձնվել 1973թ.: Դրա թողունակությունը կազմում է տարեկան 1,8 մլն տոննա ածուխ:





























