Ռուսաստանի Վլադիմիրի երկրամասի Կոստերովո քաղաքում պաշտոնաթող սպան (փոխգնդապետ) մեղադրվում է երեխաների բռնաբարության մեջ: Քննիչները կարծում են, որ տուժածների թիվը անցնում է 30-ից:
Կասկածյալը Կոստերովո քաղաքի 55-ամյա բնակիչ է, հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչության պաշտոնական կայքը: Նրան արդեն 11 մանկահասակ աղջիկների բռնաբարելու մեղադրանք է առաջադրվել, որոնց նա մերկ լուսանկարել եւ տեսանկարահանել է: Ոստիկանները ենթադրում են, որ տուժածների թիվը երեք անգամ ավելի է:
Քննիչների վարկածով` 2009-ի գարնանը, գտնվելով Սոբինի շրջանի տարածքում, կասկածյալը ծանոթացել է երկու մանկահասակ աղջիկների հետ, որոնք շփման արդյունքում ծանոթացրել են եւս 4 հասակակից աղջիկների հետ, հաղորդում է NEWSru.com-ը:
Ընդհուպ մինչեւ 2011-ի աշուն, մանկապիղծը պարբերաբար անտառ է տարել 9-13 տարեկան աղջիկների, որտեղ մեքենայում նրանց նկատմամբ այլասերված արարքներ է կատարել:
Հետաքննության շրջանակներում բացահայտվել են նաեւ այլ հանցավոր դրվագներ, որոնք կատարվել են 2011 թվականին, Պետուշկի եւ Կոստերովո շրջաններում: Այդ դրվագներով կան եւս 5 տուժածներ:





























