Կոմիի Հանրապետությունում «Վորկուտինսկայա» հանքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի: Նրանցից 10-ի դիակները դուրս են բերվել հանքից: Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհերի մասին: Եւս 3 հանքափորներ վնասվածքներ են ստացել, բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության:

Նշենք, որ մեթանի պայթյունը տեղի էր ունեցել առավոտյան` ժամը 10:40-ի սահմաններում, 800 մետր խորության տակ: Փաստով քրեական գործ է հարուցվել: Դեպքի վայր այսօր մեկնելու է ՌԴ ԱԻ փոխնախարար Վլադիմիր Պուչկովը:

ՌԴ նախարար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, զոհված հանքափորների ընտանիքները 2 միլիոն ռուբլի փոխհատուցում են ստանալու: