Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երիտասարդին, ով սպառնացել է պայթեցնել Եկատերինբուրգի տեխնլոգիայի եւ ձեռնարկատիրության քոլեջը եւ որպես փրկագին պահանջել է 1 մլն դոլար: Չարագործն, ինչպես պարզվել է, ուսումնական այդ հաստատության առաջին կուրսի ուսանող է:
Կասկածյալը հայտնաբերվել եւ ձերբակալվել է թարմ հետքերով: Նա այդ քոլեջի առաջին կուրսում սովորող 17-ամյա ուսանող է: Հարցին, թե ի՞նչն է նրան դրդել այդպիսի քայլի, նա կարճ պատասխանել է. «Կատակ էր»:
Դեռահասը բարեկեցիկ ընտանիքից է եւ սովորելու հետ որեւէ խնդիր չուներ: Նրան ոստիկանություն են տեղափոխել եւ հարցաքննել աշխատակիցների կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այժմ «երգիծաբանը» ստիպված է պատասխան տալ «Ահաբեկչական ակտի մասին սուտ ահազանգի» կամ «Շորթում» հոդվածով, իսկ նրա ծնողները կհատուցեն արագ ելքի եւ քոլեջի շենքը մանրակրկիտ ստուգելու օպերատիվ ծառայության ծախսերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Եկատերինբուրգի ոստիկանություն է դիմել Ուրալի տեխնոլգիայի եւ ձեռնարկատիրության քոլեջի տնօրենը, ով իր էլեկտրոնային փոստում մեկ մլն ԱՄՆ դոլար վճարելու պահանջով նամակ է հայտնաբերել: Հակառակ դեպքում նամակի հեղինակն կպայթեցներ քոլեջի շենքը, որտեղ իբր, արդեն տեղադրվել է 200 կգ տրոտիլ: Քոլեջի շենքը շրջափակվել է, տարհանվել են 600 մարդ, փրկարարները ռումբը հայտնաբերելու համար խուզարկել են ողջ հաստատությունը:





























