Օդանավերում անկարգությունները սովորաբար կապված են ուղեւորների հետ: Բայց Լոնդոն-Վաշինգթոն չվերթի ինքնաթիռի անձնակազմի անդամները որոշել են իրենք աչքի ընկնել:

Հարբած ուղեկցորդներն ու ուղեկցորդուհիները անկարգություններ են հրահրել բիզնես դասի ուղեւորների աչքի առջեւ: Ուղեւորները բողոքել են, որ անձնակազմի անդամները «համբուրվել եւ շոյել են իրար»:

Ավիաընկերության ղեկավարությունն արդեն սեփական հետաքննություն է սկսել: Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Անձնակազմի` ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անդամները չեն թողել քնել ուղեւորներին, նաեւ նրանց, ովքեր մեկ տեղի համար 10 հազար դոլար են վճարել: Եւ միայն բողոքից հետո սպասարկող անձնակազմին հրահանգել են լռել: Ընդ որում, ուղեւորների պահանջից հետո քաշքշուկ էր սկսվել:

«Նրանք իրենց պահել են հարվբած, անդաստիարակ դեռահասների պես եւ բացահայտորեն խախտել մասնագիտական էթիկան»,- պատմել է ուղեւորներից մեկը: