ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման լայն հասարակության առջեւ բացահայտել է ավանդական կծու կորեական ուտեստի` «կիմչխիի», պատրաստման իր բաղադրատոմսը:
Twitter-ի իր միկրոբլոգում նա տեղադրել է «կիմչխիի» մի ամբողջ շարք բանկաների լուսանկարը, որի տակ նաեւ մեկնաբանություններ կան:
ԱՄՆ նախագահի կինը, կորեացիների պես, որպես ուտեստի հիմնական բաղադրատարր օգտագործում է կաղամբի տերեւները, որը համարում են նաեւ «պեկինյան» կամ «չինական» կաղամբ, կամ անվանում են Napa:
«Նախորդ շաբաթ սեփական այգուց Napa կաղամբ եմ հավաքել ու հիմա խոհանոցում մենք նրանից «կիմչխի» ենք պատրաստում: Դուք էլ կարող եք պատրաստել այն տնային պայմաններում»,-իր բլոգում գրել է ԱՄՆ առաջին տիկինը:
Korea Times թերթի խոհանոցային խմբագիրները նշել են, որ «կիմչխին» լուսանկարում վառ կարմիր տեսք չունի` կծու բիբարի պատճառով, ինչպես դա լինում է ավանդական կորեական կաղամբի դեպքում, որը թթու է դրվում բողկի, գազարի, սխտորի եւ չորացրած անչոուսի հետ: Այդ ամենին ավելացվում է նաեւ իմբիր, աղ եւ շաքար:
Նախագահական կաղամբը մի փոքր դեղնավուն երանգ է ունեցել, քանի որ ուտեստի բաղադրիչները եւ պատրաստման եղանակը փոփոխվել են, որպեսզի համապատասխանեն արեւմտյան ճաշակին:





























