Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի դատարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:

Տուժածների թիվ, նաեւ նրանց ստացած վնասվածքների ծանրության մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել: Հեռուստաալիքը հայտնում է, թե դատարանի շենքից տարհանում է իրականացվել, ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ուիլմինգթոնի քաղաքապետ Դեննիս Ուիլյամսը պատմել է, թե կրակողը սպանվել է: Ոստիկանությունն առայժմ չի հաստատել այդ տեղեկատվությունը: Հանցագործի արարքի դրդապատճառները դեռեւս անհայտ են: