ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, չի բացառվում, որ կոնգրեսում սկսված գործընթացները դուրս գան Տեր-Պետրոսյանի եւ իր ֆավորիտների վերահսկողությունից, որովհետեւ կրքերն առավել քան շիկացած են այստեղ` բոլոր ուղղություններով: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը փորձում է գտնել ոսկե միջինը` «հա՛մ կույս մնալու, հա՛մ հաճույք ստանալու» բանաձեւումով` ստեղծել եւ՛ ՀԱԿ կուսակցություն, եւ՛ չքայքայել ՀԱԿ-ը, որպես կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների միություն, այնուհանդերձ, թե՛ ՀՀՇ-ում, թե՛ «Արմատում», թե՛ ՀԱԿ մնացյալ կառույցներում սցենարներ են մշակվում բուն համագումարի օրը վերմակն իրենց վրա քաշելու ուղղությամբ: Իսկ եթե այնպես ստացվի, որ կուսակցությունը ձեւվի Զուրաբյանի «հագով», ապա ՀՀՇ-ի մի մասը կգնա Արարատ Զուրաբյանի հետեւից, մյուս մասը «Ազատ դեմոկրատներ» կմտնի, երրորդ մասն էլ կգնա դեպ «Այլընտրանք», այսինքն` Նիկոլ, իսկ «Արմատից» շատերը` դեպ Բագրատյան:
Էլ չենք ասում, որ զուգահեռաբար մշակվում է «թեզ», որով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին եւ Աշոտ Սարգսյանին խաղից վերջնականապես հանելու սցենարը կգործի` «ազատելով իրենց պայքարը նման մարդկանցից»` պնդում են ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրներըն»,- գրում է «Իրատես de facto-ն:





























