Երեւանի ավագանու հերթական ընտրությունը տեղի կունենա այս տարվա մայիսի 5-ին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ընտրության օրը նշանակելու մասին կառավարության որոշման համապատասխան նախագիծը ներառված է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Երեւանի ավագանու վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2009 թվականի մայիսի 31-ին»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























