30 տարի առաջ սպանության համար 99 տարի ազատազրկման դատապարտված ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի բնակիչը անմեղ է ճանաչվել եւ ազատ արձակվել: Ռանդոլֆ Արլիջը 58 տարեկան է, 1984թ. մեղադրվել էր Քերոլայն Արմսթրոնգին դանակի 40 հարված հասցնելու մեջ, որի մարմինը հայտնաբերել էին ճամփեզրին, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Շնորհիվ սպանվածի մեքենայում հայտնաբերված տղամարդու մազի ԴՆԹ-ի վերլուծության արդյունքների`փաստաբաններին հաջողվել է ապացուցել հանցագործությանն այլ մարդու մասնակցությունը եւ իրենց պաշտպանյալի անմեղությունը: Դատարանը վճռել է ազատել Արլիջին, որը ճաղերի հետեւում է անցկացրել կյանքի գրեթե կեսից ավելին:





























