«Ռոսավացիան» կասեցրել է Sukhoi Superjet տասը օդանավերից չորսի թռիչքը: Պատճառը շասիի եւ թեւերի աշխատանքի համակարգում առաջացած խնդիրներն են եղել: Հայտնի է, որ խնդիրները վերականգնվում են: Մոտ օրերս կկայանա «Սուխոյ»-ի եւ «Աէրաֆլոտ»-ի ներկայացուցիչների հանդիպումը:

Միեւնույն ժամանակ, ըստ  Vesti.ru-ի, խնդիրը կարող է միանգամայն լուրջ լինել:

Քիչ թե շատ հաճախականությամբ թռչում են Superjet-ի միայն երեք օդանավեր: Մնացած յոթը վերանորոգվում են: Օդանավերում անսարքություններ հայտնաբերել են դեռ մեկ տարի առաջ:

«Սուխոյ քաղաքացիական օդանավեր»-ի ներկայացուցիչը «Վեդոմոստի»-ին հայտնել է, որ օդանավը, ինչպես նաեւ մի քանի այլ նորերը, այդ թվում արտասահմանյան օդանավերը «տառապում են մանկական հիվանդությամբ», նկատի ունենալով Boeing ընկերության Dreamliner օդանավի անսարքությունները:

«Աէրաֆլոտ»-ը դարձել է SSJ-100 օդանավերի առաջին գնորդը: Փետրվարի 6-ին «Կոմերսանտ» թերթը գրել է, որ Superjet 100 օդանավերի հետ «Աէրաֆլոտ»-ում պատահած բոլոր դեպքերի 40% -ը կապված է եղել ավիացիոն տեխնիկայի անսարքության հետ: Ընկերությունում անցյալ տարի SSJ-100 օդանավերի հետ կապված  24 դեպք է գրանցվել:

SSJ-100 օդանավերի երկրորդ գնորդը հանդիսանում է հայկական «Արմավիա» ընկերությունը, որը պատվիրել է երկու օդանավ, որոնցից մեկն անսարքությունների համար վերադարձվել է «Սուխոյ քաղաքացիական օդանավեր»-ին` վերանորոգման, իսկ երկրորդը դեռ ենթակա չէ վերանորոգման: Բայց ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է երկու օդանավերից էլ: