Փետրվարի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել է ճամփեզրի բետոնե ցանկապատին, ապա հենասյանը, այնուհետեւ նշված վայրում գտնվող  քարե ավտոտնակին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: