Դաղստանում ձերբակալել են ՆԳՆ Դերբենտի բաժնի աշխատակից Խալիդին Ռամազանովի որդիների սպանության մեջ կասկածվող հինգ անձանց:

Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել նախօրեին, Բելիջի գյուղում: Հանցագործները ներխուժել էին ոստիկանի տուն եւ մորթել նրա` 11 եւ 12 տարեկան որդիներին, գողացել է գումար եւ թանկարժեք իրեր:

Ոստիկանության սերժանտն իր երեխաներին գտել էր երեկոյան, երբ կնոջ հետ հարեւանի տանից վերադարձել էր տուն: Կրտսեր որդու դին ընկած էր եղել նախասրահում, ավագինը` աստիճանների վրա: Ոստիկանի կնոջ մոջ հոգեբանական խնդիրներ են առաջացել, նա այժմ գտնվում է մասնագետների հսկողության տակ:

Ոստիկանությունը որպես հիմնական վարկած քննում է ավազակային հարձակումները, սակայն չի բացառվում նաեւ ոստիկանի ծառայողական գործունեությունը: Մարդասպաններին ցմահ ազատազրկում է սպառնում: