Հռոմի Պապի հրաժարականից հետո կայծակը հարվածել է Սուրբ Պետրոսի տաճարին: Կայծակի լուսանկարը հրապարակել է Agence France-Presse-ը:

Գործակալությունը նշում է, թե արտառոց պատկերն արվել է լուսանկարիչ Ֆիլիպո Մոնտեֆորտեի կողմից, ով աշխատում է ANSA գործակալությունում: Լուսանկարչի կայքը նշում է, թե նա լուսանկարել է Պապին ավելի քան 10 տարի: Նա նաեւ աշխատում է AFP-ում: Լուսանկարը տարածվել է բոլոր սոցիալական մեդիաներով մի գիշերվա ընթացքում, սակայն որոշ լրատվամիջոցներ ակսկածի տակ են դնում դրա իսկությունը, հաղորդում է «Պրավդան»:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, թե փետրվարի 28-ին հրաժարվելու է գահից: Վերջին անգամ Պապը գահից հրաժարվել էր 600 տարի առաջ, 1415թ. նման քայլի գնացել էր Գրիգորիս 12-րդը: