Մոսկվայում ՌԴ առողջապահության նախարարության սոցիալական զարգացման հոգեբուժական գիտահետազոտական ինստիտուտի վրա զինված հարցակում է կատարվել: Չարագործները սպառնալով զենքով, իրենց հետ վերցրել են հիվանդ աղջիկներից մեկին: Միջադեպը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 18:00-ին: Հանցագործները ներխուժել են շենք, ատրճանակից կրակել անվտանգության աշխատակցի վրա, ապա առեւանգել աղջկան եւ փախուստի դիմել դեպքի վայրից:

ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն` անվտանգության աշխատակիցը տուժել է ոչ թե ատրճանակի կրակոցից, այլ գազի փոքրիկ բալոնից, իսկ հանցագործներն օդ են կրակել:

Life News-ի տվյալներով` հանցագործները հեռացել են Nissan մակնիշի մեքենայով: Այդ մեքենան այս պահին հետախուզման մեջ է:

Անհետացած հիվանդ աղջկա անունը Աննա Պավլենկովա է: Հայտնի է նաեւ գլխավոր հարձակվողի անունը` Անտոն Պավլենկով: Ոստիկանությունում ենթադրում են, որ 26-ամյա Անտոնը մտադիր է եղել հոգեբուժարանից առեւանգել իր հարսնացուին:

Life News-ին հայտնի է դարձել, որ աղջիկը հոգեբուժարանում է հայտնվել ծնողների պնդմամբ: