Ամերիկյան Մերիլենդ նահանգի համալսարանի ուսանողը կրակ է բացել իր սենյակակիցների վրա: Ուսանողներից մեկը զոհվել է, եւս մեկը վիրավոր է, հաղորդում է Associated Press-ը:

Սենյակակիցների վրա կրակ բացողն ինքնասպան է եղել, նրա անունը գաղտնի է պահվում:

Ոստիկանության տվյալներով` նա փորձել է կրակ բացել շենքի նկուղում, իսկ երբ սենյակակից ուսանողները փորձել են կանգնեցնել նրան, նա կրակ է բացել իր ընկերների վրա, հաղորդում է Vesti FM-ը:

Հիեցնենք, որ ԱՄՆ-ում զենքի ազատ շրջանառությունն արգելելու հարցի շուրջ լայն քննարկում էր ծավալվել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան տարրական դպրոցում գնդակահարել էր 20 երեխաների եւ 6 մեծահասակների: