Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում ամուսինը դաժանորեն  ծեծել է հղիության 9-րդ ամսում գտնվող իր 17 տարվա կնոջ եւ նրան նետել պատշգամբից:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպքի օրը Մեհմեդ Ավջըն վիճել է կնոջ հետ, որից հետո նա սկսել է դաժանորեն ծեծել կնոջը:  Չբավարարվելով ծեծով, ամուսինը հղիության 9-րդ ամսում գտնվող կնոջը նետել է պատշգամբից:

Ծանր վնասվածքներ ստացած կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել աղջնակ, ով սկզբնական շրջանում շնչառական խնդիրներ է ունեցել կապված մոր հետ տեղի ունեցած դեպքի պատճառով:

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում՝ հայտնաբերելու ամուսնուն: