Գործընկերների դեմ որս հայտարարած 33-ամյա նախկին ոստիկան Քրիստոֆեր Դորների մարմինը հայտնաբերվել էր այրված խրճիթում, որտեղ նա թաքնվում էր ոստիկանությունից: Այժմ կատարվում է փորձաքննություն` այրված անձի ինքնությունը հաստատելու համար:

Խրճիթում հրդեհը բռնկվել էր Դորների եւ հատուկ նշանակության ջոկատի փոխհրաձգությունից հետո: SWAT-ի աշխատակիցները նռնակներ էին նետել: Ոստիկանությունը Դորներին կոչ է արել հանձնվել: Սակայն դրանից հետո կրակոց է լսվել, այնուհետեւ խրճիթը բռնկվել է:

Դորները թաքնվում էր Սան Բերնարդինո քաղաքում` Բիգ Բեար լճի մոտ գտնվող խրճիթում: Փոխհրաձգության ժամանակ նա սպանել էր շերիֆի տեղակալին եւ վիրավորել մեկ ոստիկանի, հաղորդում է gazeta.ru-ն:

Դորները հետախուզման մեջ էր գտնվում նախորդ շաբաթվանից, երբ պարզվել էր, որ նախկին ոստիկանը սպանել է իր նախկին գործընկերոջ դստերը եւ նրա փեսացուին:

Փետրվարի 10-ին ոստիկանությունը 1 միլիոն դոլար պարգեւ էր խոստացել Դորների մասին տեղեկության դիմաց:

Նախորդ շաբաթ նախկին ոստիկանը զայրացած գրառում էր թողել Facebook-ի իր էջում, որ 2008թ. իրեն անադարացիորեն հեռացրել էին  իրավապահ մարմիններում աշխատանքից, եւ խոստացել էր վրեժ լուծել դրան մասնակցած սպաներից եւ նրանց հարազատներից: