Լոս Անջելեսի ոստիկանությունը չի հաստատել գործընկերների դեմ որս հայտարարած նախկին ոստիկան Էրիստոֆեր Դորների մարմինը հայտնաբերելու լուրը, հայտնում է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հրդեհի հետեւանքով ավերված շինություն, որտեղ, ենթադրվում է, գտնվում էր Դորները, ոչ ոք չի մտել, նրա մարմինը չի գտնվել եւ չի ճանաչվել:
Ոստիկանությունից հայտնել են, որ Դորների կողմից սպառնալիքներ ստացած ոստիկանների ընտանիքները շարունակում են մնալ ուժեղացված հսկողության տակ, գրում է ԻՏԱՌ-Տասս-ը:
Հիշեցնենք, Դորները թաքնվում էր Սան Բերնարդինո քաղաքում` Բիգ Բեար լճի մոտ գտնվող խրճիթում: Փոխհրաձգության ժամանակ նա սպանել էր շերիֆի տեղակալին եւ վիրավորել մեկ ոստիկանի, հաղորդում է gazeta.ru-ն:
Դորները հետախուզվում էր նախորդ շաբաթվանից, երբ պարզվել էր, որ նախկին ոստիկանը սպանել է իր նախկին գործընկերոջ դստերը եւ նրա փեսացուին:
Փետրվարի 10-ին ոստիկանությունը 1 միլիոն դոլար պարգեւ էր խոստացել Դորների մասին տեղեկության դիմաց:
Նախորդ շաբաթ նախկին ոստիկանը զայրացած գրառում էր թողել Facebook-ի իր էջում, նշելով, որ 2008թ. իրեն անադարացիորեն հեռացրել էին իրավապահ մարմիններից, եւ խոստացել էր վրեժ լուծել իր հեռացմանը նպաստած սպաներից եւ նրանց հարազատներից:




























