Փետրվարի 12-ին, ժամը 12.45-ին,  Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի խաչմերուկում իրար են բախվել   «ՎԱԶ-21013» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21013»-ի վարորդը, ուղեւորը, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը եւ ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: