Ոստիկանությունը ձերբակալել է դաղստանցի ոստիկանի երկու որդիների սպանության մեջ կասկածվող անձին: Նա հարեւան գյուղի բնակիչ է, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն:

LIfeNews-ը հայտնում է, թր ձերբակալվածը Ռուբաս գյուղի 21-ամյա հովիվ Հուսեյն Ֆերզալիեւն է: Նրա տանը անհերքելի ապացույց են գտել՝ սպանցած երեխաների արյան հետքերով խոհանոցային դանակ: Նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Ֆերզալիեւի խոսքով՝ ինքը ճանաչել է այդ ընտանիքին եւ իմացել է, որ տանը խոշոր գումար կա:

Ըստ հանցագործի, երբ ինքն անցել է տան ցանկապատը, բակի աղմուկի ձայնից դուրս է եկել 12-ամյա Հանեմիրը: Մի քանի վայրկյան նրանք իրար են նայել, իսկ հետո դպրոցականը տուն է վազել՝ եղբորը կանչելու: Այդ ժամանակ մարդասպանը վազել է նրա հետեւից եւ, վերցնելով դանակը, սկսել է հարվածներ տեղալ: Մահացած երեխայի մարմնին փորձագետները հաշվել են 27 վնասվածք:

11-ամյա Մաքրիդը հանցագործության պահին երկրորդ հարկում է եղել եւ վազել է ավագ եղբոր բղավոցները լսելով: Տեսնելով սարսափելի տեսարանը՝ Մաքրիդը փորձել է փախչել  Ֆերզալիեւից, սակայն հենց նույն պահին դանակով հարված է ստացել:  Դրանից հետո նա տղային եւս 26 հարված է հասցրել:

Ըստ հիմնական վարկածի՝ հարձակվողի դրդապատճառը գողությունն է եղել: Երեխաների տանը գտնվելը նա չէր նախատեսել. ընտանիքը պետք է ամբողջ կազմով հյուր գնար: Սակայն այդ ճակատագրական օրը Մաքրիդին եւ Հանամիրին ծնողները  տանն էին թողել, որպեսզի տղաները դասերը սովորեին:

Տեղի իրավապահները մարդասպանի հետքը կարողացել են գտնել նրա հարազատների օգնությամբ: Հովիվը ծնողների մոտ պարծեցել էր, որ այժմ ինքը փող ունի:

LifeNews-ը գրում է, որ, իմանալով կատարվածի մասին, հանցագործի մայրը հայտնվել է հիվանդանոցում, իսկ հայրը սրտի կաթված է ստացել:  Հուսեյնն իր մեքենան տարել է քրոջ տուն եւ խնդրել այրել այն, սակայն վերջինս վախեցել է եւ ամեն ինչ պատմել ծնողներին: