Արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը, ով հունվարի 24-ին ընտրել էր Երուսաղեմի պատրիարքի պաշտոնում, դեռ չի բարձրացել գահին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տնօրեն, տեր Վահրամ Մելիքյանը:
Նրա խոսքով, գահակալման օրը դեռ նշանակված չէ, քանի որ Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինի կառավարությունները Նուրհան արքեպիսկոպոսին դեռ պաշտոնապես չեն ճանաչել որպես Երուսաղեմի հայոց պատրիարք:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին աքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը, Երուսաղեմի Պատրիարքի տեղապահը ընտրվել էր Երուսաղեմի նոր Պատրիարք:
Պատրիարքի գահը Հայկական Սուրբ Առաքելական եկեղեցու հիերարխիական գահերից է: Երուսաղեմի նախկին Պատրիարք արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին, 93 տարեկան հասակում, տեւական հիվանդությունից:
Պատրիարքի ընտրություններն անցկացվել են երկու փուլով: Առաջին քվեարկությունից հետո մնացել էին հինգ հավակնորդներ, որոնցից մեկը Նուրհան Մանուկյանն էր:



























