Կառավարությունը պատրաստ է առարկայորեն օժանդակել բոլոր այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էականորեն ավելացնել արտադրանքի թողարկումն ու արտահանումը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝օժանդակության համար կառավարությունը կարող է կիրառել լայն գործիքակազմ: Այն ձեռնարկությունները, որոնք արտադրության եւ արտահանման աճ ունեն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:




























