«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության դեմ իրականացվող գործողությունները դեռ 2011թ-ից են սկսել, երբ մի խումբ երիտասարդների փորձել են պոկել կուսակցությունից: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսում ասաց Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով` իրենք մտածել են, թե դա իշխանության ձեռքի գործն է, բայց երբ հիմա վերլուծում են, հասկանում են, որ նույն կենտրոնն է աշխատել: «Դրված էր երկու ծրագիր` կուսակցությունը վերցնել, որը մաքսիմում ծրագիրն էր: Իսկ մինիմում ծրագրի նպատակը կուսակցությունը բզկտելն է: Չստացվեց ոչ առաջինը, ոչ երկրորդը եւ հիմա խնդիր է դրված վարկաբեկել, բզկտել գարշահոտություն տարածել պարբերաբար, ինչն առայժմ նրանց հաջողվում է»,-ասաց Մակեյանը:
Նա տեղեկացրեց, որ մի երկու օրից իրենց համագումարը կլինի, ինչը վերջակետ կդնի այդ ամենին:




























