Դեմիեն Հերսթի «Հոտից հեռու (կտրվածքով)» աշխատանքը` գառան կիսով արված կտրվածքը` տեղադրված ֆորմալդեգիդով երկու կոնտեյներների մեջ, վաճառվել է Сhristie`s աճուրդում 3 մլն դոլարով:

Աշխատանքը ստեղծվել է 1995թ.: Հենց այդ ժամանակ Դեմիեն Հերսթը դարձավ ժամանակակից արվեստի ոլորտում ամենահեղինակավոր Թերներ մրցանակի դափնեկիր: Նրա աշխատանքը մտնում է «Բնական պատմություն» շարքում: Այդ սերիայի շրջանակներում է ստեղծվել նաեւ շնաձկան պատկերը: Հերսթը չորս գառան պատկեր է ստեղծել, սակայն միայն երեկ վաճառված է, որ կիսել է մեջտեղից:

Ընդհանուր առմամբ, Сhristie`s աճուրդը 127,7 մլն դոլար է բերել:

Աճուրդի թոփ-լոտը Ժան-Միշել Բասկիայի «Թանգարանի պահակախումբը» կտավ էր` 14մ6 մլն դոլար արժեքով:  Աճուրդում վաճառվել են ներկայացված նմուշների 96 տոկոսը: