ԱՄՆ-ում 97 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան հայտնի հատուկ էֆեկտների ինժեներ Պետրո Վլախոսը, հայտնում է Hollywood Reporter-ը: Վլախոսի մահվցան պատճառները հայտնի չեն:
Պետրո Վլախոսը հայտնի է որպես այնպիսի հոլիվուդյան ֆիլմերի հատուկ էֆեկտների հեղինակ, ինչպիսիք են «Բեն-Գուր»-ը, «Մերի Փոպինս»-ը եւ «Թռչուններ»-ը:
Իր կարիերայի ընթացքում Պետրոն կինոյի ասպարեզում 35 գյուտի հեղինակ է դարձել: Մասնավորապես, նա կատարելագործել է կապույտ ֆոնի վրա նկարահանելու տեխնիկաները, որին այնուհետեւ փոխարինել են նկարված պատկերները: Բացի այդ, նա ստեղծել է այն համակարգը, որը կադրերը փոխելու ժամանակ թույլ է տալիս, որ լուսավորությունը նույնը մնա, հաղորդում է KM.RU-ն:
Պետրո Վլախոսը «Օսկար»-ի կրկնակի մրցանակակիր է: Պատվավոր կինոպարգեւները նա ստացել է 1965 եւ 1995 թվականներին: Նրա որդին` Փոլ Վլախոսը, եւս հանդիսանում, է հատուկ էֆեկտներ ստեղծող:




























