Թաիլանդում մարմնամարզության օղակ պտտելու ռեկորդ է սահմանվել։ Միջոցառմանը մասնակցել է 4483 մարդ, ովքեր 7 րոպե մարզօղակ են պտտել երաժշտության հնչյունների ներքո։

Ակցիան անցկացվել է մարզադաշտում՝ տեղի առողջապահության դեպարտամենտի նախաձեռնությամբ, հաղորդում է Sky News-ը։

Սկզբում ռեկորդ սահմանելու մրցույթին մասնակցել է 5 հազար մարդ, սակայն նրանցից 517-ը չեն կարողացել կատարել դրված խնդիրը եւ օղակը ցած է ընկել։

Մարզադաշտում ներկա են եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, հաղորդում է Lenta.ru-ն։