Բրիտանացի ծովագնաց եւ Ավստրալիան բացահայտող Ջեյմս Քուքի ատրճանակն, այսօր` փետրվարի 14-ին, Ավստրալիայում, Leski Auctions աճուրդում վաճառվել է 227 հազար դոլարով: Փորձագետները սկզբում թերագնահատել են առարկան, ենթադրելով, որ ատրճանակը կվաճառվի մոտավորապես 100-200 հազար դոլարով:

18-րդ դարի սկզբին հոլադացի վարպետի պատրաստած զենքը ժամանակին գնել է ավստրալացի մի կոլեկցիոներ, ում անունը չի հրապարակվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Քուքի սերունդները զենքը պահել են մոտ 200 տարի, բայց 2003-ին այն ձեռք է բերել Մելբուռնի նախկին քաղաքապետ Ռոն Ուոլքերը` բրիտանական Էդինգուրգի աճուրդի ժամանակ:

Ջեյմս Քուքը գլխավորել է երեք շուրջերկրյա արշավախումբ, որի ժամանակ հետազոտել է օվկիանոսը: