Սիդնեյի արվարձանում` վայրի բնության այգուց առեւանգել են էմուի էջին` 50 կգ քաշով, հայտնում է AAP-ն: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ի գիշերը: Ոստիկանության եւ այգու ներկայացուցիչների կարծիքով, առեւանգումը մանրամասն ծրագրված է եղել:

Էմուին վայրի բնության այգուց տեղափոխելու համար չարագործները ստիպված են եղել հաղթահարել լարման տակ գտնվող երկու բարձր արգելապատնեշ, հայտնում է Reuters-ը:

Ոստիկանության տվյալներով, առեւանգման ժամանակ երկաթգծի կայարանում մեքենա են նկատել, որը, հավանաբար, պատկանում էր առեւանգիչներին:

Դեպքի վայրում որեւէ ապացույց չի հայտնաբերվել, բացի ջայլամի մի քանի փետուրից: Հավանաբար, էմուն դիմադրել է: Նույն վանդակում ապրող մյուս առանձնյակը մնացել է տեղում: Այգու ղեկավարությունը հանելուկային է որակել առեւանգումը, քանի որ չի կարողանում հասկանալ առեւանգիչների դրդապատճառները, հայտնում է Lenta.ru-ն: