Կանանց մոտ, ում արյան մեջ կալցիումի մակարդակը բարձր է, երկու անգամ ավելի է սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը: Այս մասին հայտարարել են Շվեդիայի Ուպսալի համալսարանի գիտնականները, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կալցիումով հագեցած սննդային հավելումներ ընդունելը, որոնք հաճախ նշանակում են տարեց մարդկանց` ոսկորներն ամրացնելու նպատակով, մեծացնում է կանանց ժամանակից շուտ մահանալու ռիսկը:
Մասնագետները վերջին 19 տարում հետեւել են 50 տարեկանից բարձր 61 հազար 443 կանանց առողջական վիճակին: Մասնավորապես, ստուգվել է նրանց օրգանիզմում կալցումի քանակը: Մասնակիցներն օրական նվազագույնը 572 մգ կալցիում են ստացել (այն համարժեք 5 չափաբաժին պանրի), իսկ առավելագույնը կազմել է 2 137 մգ-ի:
Հետազոտության ընթացքում մահացել է 11 հազար 944 կին (17 տոկոս), որից 3 հազար 862-ը (32 տոկոս) մահացել է սրտանոթային հիվանդություններին, 16 տոկոսը՝ սրտի անբավարարությունից, 8 տոկոսը՝ կաթվածից։ Ռիսկի խմբում են հայտվել այն կանայք, ովքեր ամեն օր ավելի քան 1400 մգ կալցիում են օգտագործել։




























