Նոր հետազոտությունը հետաքրքիր օրինաչափություն է բացահայտել. շները հակված են ուտելիք գողանալ, երբ համոզված են, որ տերերը չեն նկատում: Դա նշանակում է, որ նրանք ունակ են ընկալել մարդկային տեսողության աշխատանքը: Տարիներ շարունակ շների տերերը վստահեցնում էին, որ իրենց սիրելի կենդանիները խելացի են եւ իրենց հասկանում են կես խոսքից եւ կես հայացքից: Սակայն դա գիտականորեն չէր ապացուցվում:
Հիմա մասնագետները նկատել են, որ երբ տերն ասում է` չպետք է ուտելիք վերցնել, ապա շունը դա անում է միայն մութ վայրում: Դա նշանակում է, որ շները հասկանում են, որ մարդիկ մթության մեջ չեն տեսնում:
Գիտնականները կարծում են, որ իրենց եզրահանգումները կարող են օգտակար լինել ոստիկանական, ծառայողական, կույրերին ուղեկցող շների հետ աշխատանքում, տեղեկացնում է «Ռոսբալտը»:



























