Հայաստանից 2012 թ. Վրաստա է արտահանվել 7.5 տոննա թան ու մածուն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Հայաստանի կաթնամթերք արտադրող ընկերությունները առաջին անգամ են արտաքին շուկա դուրս գալիս այդ ապրանքատեսակի մեծ խմբաքանակով:
Համեմատության համար նշենք, որ 2011 թ. արտահանվել էր ընդամենը 60 կգ թան, այն էլ` Ուկրաինա: Սա ըստ երեւույթին փորձնական խմբաքանակ է եղել` 2012 թ. ուկրաինական շուկա կաթնամթերք չի արտահանվել:
Ընդհանուր առմամբ` կաթնամթերք արտադրողները 2012 թ. զգալի ակտիվացել են արտաքին շուկայում` գրեթե կրկնակի ավելացել է պանրի արտահանումը` 440 տոննայից հասնելով 903 տոննայի: Արտահանվել է նաեւ 154 տոննա կաթ (խտացված կամ փոշիացված)` 3 անգամ գերազանցելով 2011 թ. մակարդակը:




























