Ազատականներն ու պահպանողականները ռիսկը գնահատելիս գրեթե միանման են վարվում, սակայն տարբեր է գործում նրանց ուղեղը։ Նման անսպասելի եզրակացության է եկել Էքսետերի համալսարանի գիտնականների խումբը՝ Դարեն Շրայբերի ղեկավարությամբ։

Փորձարկման շրջանակներում հետազոտողները ԱՄՆ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների  82 քաղաքացիների առաջարկել են ազարտային խաղեր խաղալ։ Առաջին խումբը ներկայացրել են պահպանողականները, երկրորդ խումբը՝ ազատականները։ Քաղաքական հայացքները չեն ազդել խաղի ժամանակ մարտավարության ընտրության վրա, սակայն հետեւելով նրանց ուղեղի ակտիվությանը, գիտնականները նկատել են, որ ռիսկը գնահատելիս հանրապետականների մոտ ավելի շատ ազդակներ արձանագրվել է ուղեղի՝ վախի համար պատասխանատու հատվածից, մինչդեռ ազատականների դեպքում առավել ակտիվ է եղել ինքնագիտակցության եւ սոցիալական վարքի համար պատասխանատու հատվածը։

Ստացվում է, որ քաղաքական կողմնորոշումն ուղեղի վրա ավելի ուժեղ է ազդում, քան՝ գենետիկ տարբերությունները։