Անգլուհի Վինիֆրեդ Թերներն իր մարմնի վրա առաջին դաջվածքն արել է 92 տարեկան հասակում։ Այսկերպ կինը որոշել է անմահացնել իր ամուսնու մահվան ամսաթիվը։ Նա իր ձեռքին դաջել է իր եւ ամուսնու անունների առաջին տառերը։

Կինը նշել է, որ չի զղջում իր արարքի համար, հաղորդում է Globalscience-ը։

Բրիտանուհին համարում է, որ այդ հարցում յուրաքանչյուրն ինքը պետք է որոշում կայացնի իր համար։ Օրինակ, նա երբեք տատու չի անի դեմքին, քանի որ կարծում է, որ դրանից ավելի գեղեցիկ չի դառնա։

Վինֆրիդը ծնվել է 1920 թվականին եւ դեռ մանուկ հասակից առանձնացել է իր ազատական հայացքներով։ Նա առաջիններից մեկն էր, ով սկսել է կարճ շրջազգեստ կրել եւ պարել ռոք-ըն-ռոլ։

Կինը խոստովանել է, որ արդեն երեք դաջվածք ունի եւ դա վերջը չէ։