Եթե մարդը գեր է եւ արդեն 65 տարեկան կամ ավելի, ապա դա բոլորովին լավ համադրում չէ։ Ինչպես պարզել են Կոլումբիայի համալսարանի հետազոտողներ Ռայան Մասթերսն ու Բրյուս Լինքը, ինչպես նաեւ Թեքսասի համալսաարանից Դենիել Փաուերսը, մարմնեղ լինելը տարեց մարդկանց մոտ մեծացնում է մահանալու ռիսկը, հաղորդում է The Times of India-ն։
Հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ ունեցող տարեց մարդիկ, ովքեր սակայն այլ հիվանդություններ չեն ունեցել։ Պարզվել է, որ նրանց մեծ մասը չի ապրել նույնիսկ մինչեւ 65 տարեկան։
Մահվան ռիսկը գիրության արդյունքում միանշանակ բարձրանում է տարիքի հետ։ Այս է գիտնականների եզրակացությունը։




























