Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի ընդունի կայանալիք ընտրությունների արդյունքները, նույնիսկ եթե հաղթանակ տանի: Այդ մասին նա կրկին հայտարարել է փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նախկինում Մելիքյանը բազմիցս հայտարարել էր, թե ընտրություններն ի սկզբանե կեղծված է համարում` հաշվի առնելով երկրից բացակայողների ձայներն օգտագործելու մեծ հավանականությունը: Նրա խոսքով` այդ կապակցությամբ որոշում է կայացրել չմասնակցել քվեարկությանը, իսկ ընտրողներին կոչ արեց քվեարկել Արման Մելիքյանի օգտին, բայց ոչ թե իր համար, այլ որպես բողոքի արտահայտման ձեւ: Նա նշել է, որ եթե «Արման Մելիքյանը» հավաքի ձայների մեծամասնությունը, դա ճգնաժամ կհարուցի` ռացիոնալ տարրերով:

Ընդհանուր առմամբ` Մելիքյանը քիչ հավանական է համարում ընդդիմադիր որեւէ թեկնածուի հաղթանակը: «Առաջիկա քվեարկությունն ընտրություն չէ, այլ միջոց իշխանության թեկնածուի համար վերարտադրվելու, եւ այդ իրավիճակում արդարության մասին խոսելն ավելորդ է»,- նշել է նա: 

Հաշվի առնելով, որ նախագահի թեկնածու առաջադրվելու Արման Մելիքյանի այս փորձն առաջինը չէ, լրագրողները հետաքրքրվեցին 2018թ. նախագահական ընտրությունների մասին նրա ծրագրերով: Արման Մելիքյան չբացառեց մասնակցելու հավանականությունը, «եթե իրավիճակը փոխվի»:

 

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am