Հակադեպրեսանտների եւ այլ հոգեմետ դեղորայքների մոլեկուկլներով լի կեղտաջրերն ազդում են գետերի մեջ գտնվող ձկների վարքի վրա: Նրանք դառնում են ավելի քիչ սոցիալական եւ ավելի շատակեր, քան մաքուր ջրամբարներում ապրող նրանց ազգակիցները, գրում է Science ամսագիրը:

«Նորմալ պայմաններում պերկեսը «զգույշ» ձուկ է համարվում, նրանք որսի են ելնում միավորվելով եւ խոշոր գունդ կազմելով: Բայց որոշ ձկներ, որոնք անցել են կեղտաջրերի միջով, փորձել են լողալ ավելի հեռուն եւ դարձել են համարձակ եւ շատակեր»,- հայտարարել է Ումեա (Շվեդիա) քաղաքի համալսարանից Թոմաս Բրոդինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրենց փորձերի համար գիտնականները գետի պերկեսներին տարբեր ակվարիումների մեջ են լցրել, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակել է տարբեր կոնցենտրացիաներով աքսազեպամի մոլեկուլներ: Պարզվել է, որ հակադեպրեսանտի նույնիսկ շատ փոքր քանակությունը կարող է ազդել ձկան պահվածքի վրա: Պերկեսները դարձել են ոչ սոցիալական, սկսել են խուսափել ազգակիցների հետ կապ հաստատելուց, կորցրել են վախն անծանոթ միջավայրի հանդեպ եւ ավելի հաճախ են որսի դուրս եկել:

Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե ինչ երկրաբանական հետեւանքներ կունենա ձկների վարքի այդպիսի փոփոխությունը: