Փետրվարի 15-ին, ժամը 14.15-ին տեղեկատվություն է ստացվել,  որ թունավորման ախտանիշով  «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31/50 տան բնակիչ` 2011թ.  ծնված Դ. Կարապետյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: