Փետրվարի 15-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոցում գտնվող գիշերօթիկ դպրոցի մոտակայքում երեխան բարձրացել է ծառը. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 2004 թ. ծնված Ռ. Օհանյանը տեղի ուժերով իջեցվել է ծառից:




























