Բնակչության վստահության եւ ավանդատուների  թվի մեծացման շնորհիվ «Յունիբանկը» ժամկետային ավանդների ծավալով զբաղեցնում է առաջատարի դիրք ՀՀ բանկային համակարգում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 2012թ. արդյունքներով բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 96.7 մլրդ դրամ, որից 65.7 մլրդ դրամը բաժին է ընկել  ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին: Զգալի աճ է արձանագրվել նաեւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալում: 2012թ.-ի ընթացքում դրանք աճել են 19%-ով եւ կազմել 31 մլրդ դրամ:  «Յունիբանկի» ավանդների ընդհանուր  ծավալն աճել է 24%-ով եւ տարեվերջին կազմել 112.5 մլրդ դրամը:

Դրամական միջոցները «Յունիբանկում» ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը: Ընդ որում՝ բանկը բարձր եկամտաբերությամբ` մինչեւ 13% տարեկան տոկոսադրույքով, ավանդներ է առաջարկում ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձանց: ՀՀ դրամով գումար ավանդադրելու դեպքում սահմանվում է 13% տարեկան տոկոսադրույք, անգամ եթե ավանդի ժամկետը կազմում է 3 ամիս: