Այսօր` փետրվարի 15-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին է այցելել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:
Կաթողիկոսարանի մամլո դիվանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն ու դեսպանն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք գործակցությանը, ինչպես նաեւ մարտի 3-ին տեղի ունենալիք Սումգայիթի նահատակների հիշատակման արարողությանը:
Վեհափառ Հայրապետը շեշտել է Հայաստան-Սփյուռք գործակցության անհրաժեշտությունը եւ մաղթել, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն անցնեն ժողովրդավարական սկզբունքների ամբողջական կիրառմամբ եւ հանդարտ մթնոլորտում:




























