Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի կալանքի որդերը պատահաբար Ֆլորենցիայի քաղաքային արխիվում հայտնաբերել է բրիտանացի գիտնական, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Միլները:
Փաստաթուղթը թվագրված է 1613 թվականին, երբ Մաքիավելին ձերբաալվել է Մեդիչիների իշխանության վերադառնալուց հետո: Այդ ժամանակ նա զբաղեցրել է Ֆլորենտինյան հանրապետության քարտուղարի պաշտոնը:
Միլները պատմում է, որ փաստաթուղթը պատահաբար է գտել, երբ Ֆլորենցիայի քաղաքային արխիվում ուսումնասիրում էր այդ ժամանակաշրջանի իտալացի մունետիկների աշխատանքները:
Մաքիավելիին կալանելուց հետո տանջել են, բայց հետո ազատ են արձակել: Բացի այդ, գիտնականի ձեռքի տակ թղթեր են հայտնվել, որոնց համաձայն, փիլիսոփային բռնելու համար պարգեւատրում է նշանակվել:
Մաքիավելին մահացել է 1527 թվականին, աղքատության մեջ, Ֆլորենցիայից արտաքսումից 14 տարի անց, հաղորդում է «Ռիդուսը»:




























