Ռուսաստանի համար ղարաբաղյան խնդիրը մնում է, եւ երկիրն անում է ամեն ինչ` միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խնդրի արդարացի կարգավորման հասնելու համար: Նման կարծիք է հայտնել Բաքվում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը` Turan գործակալության խնդրանքով մեկնաբանելով այն տեսակետը, թե Վլադիմիր Պուտինը ուշադրություն չի դարձնում ղարաբաղյան խնդրին` ի տարբերություն Մեդվեդեւի:
«Ռուսաստանը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Պուտինը հրաշալի հասկանում է, ինչի մասին է խոսքը: Նա տեղեկացված է բանակցային գրոծընթացի մասին, որը, ինչպես ասում են, նրա հրահանգի հիման վրա է ընթանում: Ռուսաստանն արել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր անել, եւ շարունակելու է անել` հասնելու համար խնդրի արադարացի կարգավորման` միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ընդգծել է Դորոխինը:
Մեկնաբանելով Ստեփանակերտում օդանավակայան բացելու հայկական կողմի ծրագրերը` դեսպանը նշել է. «Մենք դեմ ենք հանդես գալիս ցանկացած իրադարձության, որը կարող է սրել հարաբերությունները, տարածաշրջանում իրավիճակը»:




























