Շիրակի մարզի գիշերային ակումբներից մեկում 24-ամյա Աշոտ Իգիթյանը, լինելով ոչ սթափ վիճակում, օդ է կրակել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 24-ամյա Աշոտ Իգիթյանը 2013թ հունվարի 11-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, գիշերային ակումբում դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, գազային ատրճանակից սրահում օդ է կրակել:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել գրավը:
Գործը դատարան է ստացվել փետրվարի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


























