Համացանցում երգիծական տեսանյութեր են հայտնվել Չելյաբինսկում երկնաքարային անձրեւի թեմայով:
Համացանցում կատակ են տեղադրել, որ շնորհիվ տեղի ունեցածի, ամբողջ աշխարհում իմացան, որ Չելյաբինսկը գտնվում է Ռուսաստանում, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Մասնագետները պարզում են Ուրալում ընկած տիեզերական մարմինների բնույթը: Գիտնականների տվյալներով` վերջին նմանատիպ դեպքը տեղի է ունեցել 2007-ի սեպտեմբերի 15-ին, Պերուի Կարանկաս բնակավայրի մոտ: Այն ժամանակ ոչ ոք չէր տուժել եւ հարվածի ալիքը միայն վայր էր գցել հովիվին:




























